Խորհրդարանն ավարտեց հերթական արտահերթ նիստը. ընդունեցին քննարկված բոլոր 12 նախագծերը
Խորհրդարանն ավարտեց հերթական արտահերթ նիստը: Օրակարգային 12 հարցերը քննարկվելուց հետո քվեարկության դրվեցին։
Այսպես, Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց, թեև քվեարկությանը չէին մասնակցում ընդդիմադիր՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։ Նախագծին կողմ էր քվեարկել 73 պատգամավոր։
Կառավարության կողմից ներկայացված մեկ այլ՝ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ևս առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Կողմ էր քվեարկել 82, դեմ՝ 1 և ձեռնպահ՝ 2 պատգամավոր։
Խորհրդարանն ընդունեց նաև Կառավարության կողմից ներկայացված «Պետական նպաստների մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի» մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Կողմ էր 86 պատգամավոր։
Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն էլ խորհրդարանի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց։ Կողմ էր քվեարկել 86 պատգամավոր։
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Վարչարարության հիմունքների ու վարչարարության մասին ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Կողմ էր քվեարկել 86 պատգամավոր։
«Դատախազության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Կողմ էր քվեարկել 86 պատգամավոր։
Խորհրդարանի կողմից ընդունվեց նաև «ՀՀ վարչական դատավարության» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Կողմ էր քվեարկել 86 պատգամավոր։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ևս ընդունվեց։ Կողմ էր քվեարկել 86 պատգամավոր։
Օրենսդիրն ընդունեց նաև «Լիցենզավորման մասին օրենքում» լրացում կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Կողմ էր քվեարկել 86 պատգամավոր։
«Տեղական ինքնակառավարման մասին օրենքում» լրացում կատարելու մասին օրենքը ևս ընդունվեց։ Կողմ էին 61, դեմ՝ 1 և ձեռնպահ` 20 պատգամավորներ։
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին օրենքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Կողմ էր քվեարկել 86 պատգամավոր։
Քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ ներկայացված օրենքների նախագծերից մի քանիսը առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկվեն 24-ժամյա ռեժիմով։ Նա նշեց, որ ԱԺ արտահերթ նիստը կշարունակվի վաղը ժամը 11.00-ից։
Նմանատիպ հոդվածներ
Ովքեր կարող են բաց տարածքներում դիմակ չկրել. պարետը նոր որոշում է ընդունել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ լրացում կատարելու մասին:«Ղե...
Վերաքննիչ դատարանը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին...
ՀՐԱՏԱՊ. Դիմակ չդնելու համար 20 000 և 50 000 դրամի տուգանքների նախագիծը հանվել է շրջանառությունից
Բաց տարածքներում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը 20․000 դրամ դարձնելու, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմա...
Որ դեպքում կվերադառնանք առանց դիմակների կյանքին. նախարարը մանրամասնում է
Պատվաստանյութ լինելու է․ դա միակ բանն է, որ թույլ կտա վերադառնալ առանց դիմակների կյանքին:Այս մասին մամուլի ասուլիսի ժամա...