Այն երկրների համար, որոնք չեն բացել սահմանը Վրաստանի համար, ներկայիս ռեժիմը պահպանվում է․ ինչ սահմանափակումներ ունի Վրաստանը
Այսօր կայացած ճեպազրույցում Վրաստանի վարչապետի մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին հայտնել է, թե ինչպես է իրականացվելու այն երկրների քաղաքացիների մուտքը երկիր, որոնք չեն ընդգրկվել այսպես կոչված «Կանաչ ցուցակում» կամ որոնց համար տարբեր սահմանափակումներ են սահմանվել. նրանք կկարողանան մուտք գործել՝ ենթարկվելով Վրաստանի կողմից սահմանված 14 -օրյա կարանտինին:
«Այն երկրների համար, որոնք չեն բացել սահմանը Վրաստանի համար, ներկայիս ռեժիմը պահպանվում է: Այն երկրների քաղաքացիներ համար, որոնք Վրաստանը մտցրել է այսպես կոչված «Կանաչ ցուցակ», նկատի չունենք Գերմանիան, Ֆրանսիան, Լատվիան, Լիտվան և Էստոնիան, կամ էլ տարբեր տեսակի սահմանափակումներ են կիրառել, նրանք կկարողանան մուտք գործել Վրաստան ՝ ենթարկվելով 14-օրյա պարտադիր կարանտինի, որի ծախսերը հոգալու են հենց իրենք»,- ասել է Չիկովանին:
Պաշտոնյայի հայտարարությամբ՝ Վրաստանը վերոնշված երկրներից բացի սահմանը բացելլու հարցով բանակցություններ է վարում այլ երկրների հետ:
«Որոշ երկրներ, ինչպիսիք են Իտալիան, Կիպրոսը, Իսլանդիան և Սլովենիան, պատրաստակամություն են հայտնել բացել սահմանները՝ Վրաստանի քաղաքացիների համար հատուկ սահմանափակումների ներդրմամբ: Մասնավորապես, այս երկիր ժամանող անձինք պետք է անցնեն 14-օրյա պարտադիր կարանտին»,- հավելել է Իրակլի Չիկովանին:
Նմանատիպ հոդվածներ
Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան» թիվ 2 գիշերօթիկում 10 երեխայի և 5 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում կորոնավիրուսի դեպքերը հ...
Հակառակորդն ամփոփել է իր կորուստները.12 անուն է շրջանառում. Արծրուն Հովհաննիսյան
«Մենք 4 կորուստ ունենք, ցավակցում ենք ընտանիքներին։ Երեկ հակառակորդն ամփոփել է իր կորուստները, չգիտեմ՝ դրանք վերջնական ե...
Մարտերը թուլացել են. մենք զոհեր չունենք, հակառակորդը հաստատ զոհեր ունի. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային...
Հայաստանն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով և 10-րդն աշխարհում
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ց...