Արցախ մուտք գործելու պահանջները խստացվում են
Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում, որով ավելի են խստացվում Արցախի Հանրապետության մուտք գործելու պահանջները: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Հետայսու Արցախի Հանրապետության քաղաքացիների համար գործում է մուտք գործելու հետևյալ կարգը.
ԱՀ սահմանը հատելու համար Արցախի Հանրապետության քաղաքացիները անցակետում պետք է առողջապահության նախարարության մասնագետներին ներկայացնեն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թեստի պատասխանը՝ երեք օրից ոչ ավելի վաղեմության: Եթե Արցախի Հանրապետության քաղաքացին անցակետում չի ներկայացնում թեստի պատասխանը, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակիցները տեղում վճարովի հիմունքներով իրականացվում են նմուշառում ՊՇՌ հետազոտության նպատակով:
Թեստի պատասխանը բացասական լինելու դեպքում, իսկ թեստի պատասխան չներկայացվելու դեպքում՝ նմուշառում իրականացվելուց հետո, բոլոր անձինք ենթակա են ինքնամեկուսացման՝ բացառությամբ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի և ուղեկցողի: Իսկ դրական պատասխանի դեպքում կիրառվում է հոսպիտալացում կամ այլ սահմանափակող միջոցներ:
Պարտադիր թեստավորման պահանջից բացառություններ են արվում մինչև վեց տարեկան երեխաների, բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի և ուղեկցողի, ՊԲ կարիքներից ելնելով՝ զինված ուժերի անձնակազմի համար, ինչպես նաև Պարետի ցուցումով՝ բացառիկ դեպքերում:
ՊՇՌ թեստի գումարը մասնակի սուբսիդավորվելու է կառավարության կողմից, ինչի արդյունքում այն արժենալու է 7000 դրամ:
ՀՀ կամ արտերկրի քաղաքացիների համար Արցախի Հանրապետություն մուտքը թույլատրվում է միայն պարետի N 1 որոշմամբ սահմանված պայմաններին բավարարելու, ԱՀ տարածք մուտք գործելու թույլտվություն ստանալու և սահմանային անցակետում երեք օրից ոչ ավելի վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու դեպքում:
ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պարտադիր պահանջից բացառություն է արվում բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի և ուղեկցողի, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց, հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականների՝ հանգուցյալի ծնողների, ամուսնու, կնոջ, երեխաների, քրոջ և եղբոր, պաշտպանության բանակի կարիքներից ելնելով՝ զինված ուժերի անձնակազմի համար, ինչպես նաև պարետի ցուցումով՝ բացառիկ դեպքերում:
Թեստի պատասխանը չներկայացնելու, ներկայացված թեստի պատասխանը դրական լինելու կամ հատուկ զննությամբ վարակի ախտանիշների հայտնաբերման դեպքում արգելվում է անձանց մուտքը Արցախի տարածք:
ՀՀ կամ արտերկրի քաղաքացիների համար Արցախի սահմանային անցակետում ՊՇՌ թեստավորում (նմուշառում) առայժմ չի իրականացվում՝ հաշվի առնելով տեղի լաբորատորիայի սահմանափակ հնարավորությունները:
Նմանատիպ հոդվածներ
Ովքեր կարող են բաց տարածքներում դիմակ չկրել. պարետը նոր որոշում է ընդունել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ լրացում կատարելու մասին:«Ղե...
Վերաքննիչ դատարանը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին...
ՀՐԱՏԱՊ. Դիմակ չդնելու համար 20 000 և 50 000 դրամի տուգանքների նախագիծը հանվել է շրջանառությունից
Բաց տարածքներում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը 20․000 դրամ դարձնելու, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմա...
Որ դեպքում կվերադառնանք առանց դիմակների կյանքին. նախարարը մանրամասնում է
Պատվաստանյութ լինելու է․ դա միակ բանն է, որ թույլ կտա վերադառնալ առանց դիմակների կյանքին:Այս մասին մամուլի ասուլիսի ժամա...