Ադրբեջանցիները հայերի անձնագրերի լուսանկարներ են հրապարակել և վարկային կազմակերպության ուղարկել. մեդիափորձագետ

Ադրբեջանցիներն հայերի անձնագրերի մեծ քանակի լուսանկարներ են հրապարակել, որը ենթադրվում է, որ վարկային կազմակերպության են ուղարկել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Ադրբեջանական մի հաքերային էջ, որը վաղուց է մեզ ծանոթ, վերջին մեկ ամսում ակտիվացել է։ Կորոնավիրուսային հիվանդների տվյալներ էին հրապարակել: Այդ թիմը հիմա անձնագրերի մեծ քանակի լուսանկարներ է հրապարակել, որը, ենթադրում եմ, ինչ-որ վարկային կազմակերպության են ուղարկել: Հետո սկսեցին բանակից փաստաթղթեր  նկարել ուղարկել, որտեղ երեւում  է, որ ձեռքով պահած նկարած է»,- ասել է Սամվել Մարտիրոսյանը։

 

Մեդիափորձագետը նշեց, որ ամենայն հավանականությամբ, բոլոր արտահոսքները անձնական էլեկտրոնային հասցեներից է ուղարկված. «Այսինքն մարդիկ ուղղակի պատշաճ ձեւով  ինֆորմացիան չեն պահում, մեկը մյուսին են ուղարկում: Սա նշանակում է որ ինֆորմացիայի անկազմակերպ փոխանակում է լինում»։

 

Մարտիրոսյանը շեշտեց, որ արտահոսքերի նման վիճակը եղել է տարիներով. «Խնդիրն այն է, որ նրանք էլ են ակտիվացել: Եթե առաջ ուղղակի կոտրում էին էլեկտրոնային հասցեները, ցանկը տեղադրում էին համացանցում՝ թիթիզանալու համար, հիմա սկսել են այդ տեղեկությունները կարդալ, ուրախացել են, թե ինչ գանձեր կան մարդկանց  մեյլերում»։

Քաղաքականություն

Պատահարներ