Ազգային ժողովը 14 միլիոն դրամի կոնյակներ է գնել
Պարզվում է՝ Հայաստանի Ազգային ժողովում թանկարժեք կոնյակների սիրահար են: ԼՈՒՐԵՐ.com-ը Գնումների համակարգից տեղեկացել, որ խորհրդարանը նախորդ տարի 14,5 մլն դրամի տարբեր արժեքների կոնյակներ է գնել: Ընդ որում՝ ուշագրավ է, որ կոնյակների ամենախոշոր խմբաքանակը՝ 13,4 մլն դրամի, Ազգային ժողովի աշխատակազմը գնել է 2019 թվականի դեկտեմբերին՝ տոներից ընդամենը մի քանի օր առաջ: Ազգային ժողովը հետհեղափոխական իշխանության օրոք միայն պայմանագրերից մեկով գնել է 1030 շիշ կոնյակ: Ձեռք բերված կոնյակները բավականին թանկարժեք են եւ մինչեւ անգամ 30 տարվա հնեցման են:
Ցանկից տեղեկանում ենք, որ կոնյակներից ամենաթանկարժեքը 82,5 հազար դրամ է եւ երեսուն տարվա հնեցման: Այս տեսակից ԱԺ-ն ձեռք է բերել չորս հատ: Ստացվում է, որ խորհրդարանը նվազագույն աշխատավարձի 1,5-ի չափով վճարել է միայն մեկ շիշ կոնյակի համար: Հաջորդ ամենաթանկ կոնյակը 50 հազար դրամ է, որից ձեռք է բերվել 15 շիշ: Ընդհանուր վճարվել է 750 հազար դրամ: Եւս 15 շիշ կոնյակ էլ գնվել է՝ յուրաքանչյուրը 39 հազար դրամով: Ազգային ժողովի կոնյակների ցուցակում կան նաեւ 16 հազար, 13, հազար, 11 հազար դրամների եւ այլ արժեքների կոնյակներ: Դրանից գնվել է համեմատաբար շատ՝ յուրաքանչյուրից միջինում 150 շիշ: 2019 թվականին մեկ այլ պայմանագրով էլ 1,1 միլիոն դրամի կոնյակներ են գնվել: Անցած տարում կոնյակների համար միլիոններ չի խնայել նաեւ Պետական եկամուտների կոմիտեն: Գնումների կայքի փոխանցմամբ՝ նախորդ տարի ՊԵԿ-ը կոնյակների համար վճարել է ընդհանուր 5,4 մլն դրամ: Նախորդ տարի մեկ միլիոն դրամի կոնյակներ է գնել նաեւ Ոստիկանությունը: Ոստիկանության օրվա ֆուրշետի համար կառույցը ձեռք է բերել 32 հատ կոնյակ՝ 36 հազար, 27 հազար եւ 18 հազար դրամներով:
Նմանատիպ հոդվածներ
Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան» թիվ 2 գիշերօթիկում 10 երեխայի և 5 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում կորոնավիրուսի դեպքերը հ...
Հակառակորդն ամփոփել է իր կորուստները.12 անուն է շրջանառում. Արծրուն Հովհաննիսյան
«Մենք 4 կորուստ ունենք, ցավակցում ենք ընտանիքներին։ Երեկ հակառակորդն ամփոփել է իր կորուստները, չգիտեմ՝ դրանք վերջնական ե...
Մարտերը թուլացել են. մենք զոհեր չունենք, հակառակորդը հաստատ զոհեր ունի. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային...
Հայաստանն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով և 10-րդն աշխարհում
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ց...