Վարակի նոր օջախ Գյումրիում․ ծերանոցի 55 շահառուներ են վարակվել, կա նաև մահացած
Կորոնավիրուսով հիվանդանալու մեծ թվով դեպքեր են արձանագրվել Գյումրու տուն-ինտերնատում, ընդ որում՝ վարակվել են ոչ միայն այնտեղ խնամվող շահառուներ, այլ աշխատակիցներ։ Կայքի տեղեկություններով, թեստավորել են 150 խնամվողների եւ 66 աշխատակցի, խնամվողներից 55-ի թեստի պատասխանը, ցավոք, եղել է դրական։ Այս մասին հայտնում է Aravot.am-ը։
Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանը հաստատել է այդ տեղեկությունը։ Նա ասել է, որ 37-ը հոսպիտալացվել են, երեք հոգի Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են բուժում ստանում, կան հոսպիտալացվածներ նաեւ մայրաքաղաքում եւ Սպիտակում։ Մեկ հոգի երեկ մահացել է Սպիտակում։ Մարզպետարանի պաշտոնյան նաեւ ասել է, որ ծերանոցում մեկուսարան են սարքում, քանի որ կան անախտանիշ ընթացք ունեցող բուժառուներ, որոնք հոսպիտալացման կարիք չունեն, նրանք մնալու են տեղում, հսկվելու են։
Վարչության պետը նաեւ ասել է, որ Վ․Աբաջյանի անվան թիվ 3 ընտանեկան բժշկական կենտրոնում են նրանք գրանցված։ Բժշկական կենտրոնի տնօրենին հանձնարարվել է ցուցակը վերցնել ու հսկողություն իրականացնել, այնպես ինչպես տնային պայմաններում բուժվողների նկատմամբ են հսկողություն իրականացնում, նույն սկզբունքով պիտի մոտենան նաեւ ծերանոցի շահառուների նկատմամբ։ Ամենօրյա տեղեկատվություն պիտի վերցնեն, ջերմաչափում, կարիքի դեպքում՝ հիվանդի զննում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 349 նոր դեպք, 605 պացիենտ առողջացել է
Հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առո...
COVID-19-ը Հայաստանում. 535 նոր վարակակիր, 18 մահ, 520 անձ ապաքինվել է
Հայաստանում հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 535 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Պաշտպանության փոխնախարարը կորոնավիրուսով է վարակվել
ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը կորոնավիրուսով է վարակվել։ Այս մասին քիչ առաջ ԱԺ պաշտպանության և անվտանգութ...
«Կորոնավիրուսի երկրորդ ալիքը Մոսկվայում այլևս հնարավոր չէ». հայտնի վիրուսոլոգ
Ելնելով այն հանգամանքից, որ ըստ պաշտոնական տվյալների` Մոսկվայում կորոնավիրուսի հակամարմիններով վարակված է բնակչութ...