Ճապոնացին ծակել է մոտ 1000 կնոջ մեքենայի անվադող, այնուհետև մոտեցել և օգնություն առաջարկել
Ճապոնիայում տղամարդը կանանց հետ ծանոթանալու համար տարիների ընթացքում ավելի քան 1000 մեքենայի անվադող է միտումնավոր ծակել, այնուհետև մոտեցել կանանց՝ օգնություն առաջարկելու նպատակով:
Ինչպես հայտնում է flipboard.com-ը, օրերս 43-ամյա մի կին Հիգաշիուրա շրջանի սուպերմարկետներից մեկից դուրս գալուց և մեքենայով ճանապարհ ընկնելուց կարճ ժամանակ անց հասկացել է, որ անվադողի հետ խնդիր կա։ Այդ պահին նրան մոտեցել մի տղամարդ և օգնություն առաջարկել։ Առաջին հայացքից սովորական թվացող այս տեսարանը կնոջ համար բավական ծանոթ է եղել, քանի որ նման իրավիճակում նա նաև նախորդ տարի էր հայտնվել։
Որոշ ժամանակ անց կինը ոստիկանություն է դիմել, որն էլ սուպերմարկետի առջև եղած տեսախցիկներով պարզել է, որ տղամարդը միտումնավոր է ծակել անվադողը, որպեսզի հետո ծանոթանա կնոջ հետ։
Լրատվականը նշում է` տղամարդը խոստովանել է, որ տարիների ընթացքում առնվազն 1000 անվադող է ծակել և խոստովանել, որ իր միակ նպատակը կանանց հետ ծանոթանալն է եղել։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 349 նոր դեպք, 605 պացիենտ առողջացել է
Հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առո...
COVID-19-ը Հայաստանում. 535 նոր վարակակիր, 18 մահ, 520 անձ ապաքինվել է
Հայաստանում հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 535 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Պաշտպանության փոխնախարարը կորոնավիրուսով է վարակվել
ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը կորոնավիրուսով է վարակվել։ Այս մասին քիչ առաջ ԱԺ պաշտպանության և անվտանգութ...
«Կորոնավիրուսի երկրորդ ալիքը Մոսկվայում այլևս հնարավոր չէ». հայտնի վիրուսոլոգ
Ելնելով այն հանգամանքից, որ ըստ պաշտոնական տվյալների` Մոսկվայում կորոնավիրուսի հակամարմիններով վարակված է բնակչութ...