Քաղաքականություն

«Ժամանակ». Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ին դիտարկումներ ներկայացնելու ժամկետը բաց են թողել

«Ժամանակ». Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ին դիտարկումներ ներկայացնելու ժամկետը բաց են թողել
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի խնդրանքով տրամադրված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եզրակացությունը կազմելու փուլում հնարավորություն է եղել դիմելու և…

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի խնդրանքով տրամադրված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եզրակացությունը կազմելու փուլում հնարավորություն է եղել դիմելու և եվրոպական դատարանին դիտարկումներ ներկայացնելու գործի վերաբերյալ։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանից ՄԻԵԴ-ին այդ նպատակով դիմել է Ռուբեն Մելիքյանի ու Սիրանուշ Սահակյանի կողմից ստեղծված «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը։ ՄԻԵԴ-ը թույլ է տվել նրանց, սակայն իրենք ժամկետները բաց են թողել և չեն հասցրել դիտարկումներ ներկայացնել գործի վերաբերյալ։ Այդ փաստը ֆիքսվել է ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքում։

Մինչդեռ նույն գործով ՄԻԵԴ-ը թույլ է տվել դիտարկումներ ներկայացնել նաև Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանինի։ Վերջինս ներկայացրել է իր դիտարկումները գործի հետ կապված, և ՄԻԵԴ-ը հաշվի է առել ու ընդունել է դրանք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ հոդվածներ

«ԲՀԿ», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազությունում

«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են դիմել...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250