Քաղաքականություն

Փորձ է արվում տարածել հակառուսական տրամադրություններ. Միքայել Մելքումյան

Փորձ է արվում տարածել հակառուսական տրամադրություններ. Միքայել Մելքումյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձել է վերջին օրերի ընթացքում որոշ ուժերի կողմից հակառուսական տրամադրություններ տարածելու փորձին: «Սիրելի՛ հայրենակիցներ, վերջին օրերի…

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձել է վերջին օրերի ընթացքում որոշ ուժերի կողմից հակառուսական տրամադրություններ տարածելու փորձին: 

«Սիրելի՛ հայրենակիցներ, վերջին օրերի ընթացքում մեր հանրապետությունում որոշ ուժերի կողմից փորձ է արվում տարածել հակառուսական տրամադրություններ:

Դրանցում հաճախ գերակշռում են անհեթեթ և անտրամաբանական հարցադրումներ և հոխորտանքներ:

Չմտնելով դրանց մանրամասների մեջ՝ ասեմ, որ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն ունի դարերի պատմություն, խոր արմատներ, եւ այսօր մեր երկրում չկան հակառուսական տրամադրություններ սերմանելու օբյեկտիվ նախադրյալներ: Իսկ արհեստականորեն դա չի ստացվելու:

Մի՞թե մոռանում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցն է, ամենամեծ առևտրատնտեսական գործընկերը: Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում: Մենք գտնվում ենք անվտանգության ապահովման ընդհանուր համակարգում:

Եվ, վերջապես, Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՏՄ անդամ պետություններ են:

Հայաստանի Հանրապետությունում գործում են ռուսական կապիտալով հազարավոր ընկերություններ:

Հետևությունները թողնում եմ Ձեզ: Բոլորին մաղթում եմ առողջություն»,-գրել է Մելքումյանը:

Նմանատիպ հոդվածներ

«ԲՀԿ», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազությունում

«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են դիմել...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250