Քաղաքականություն

Ըստ օդում կախված լուրերի՝ ՍԴ դատավոր են ուզում նշանակել Հայաստանում ընտրակեղծիքների պապային. Կարեն Քոչարյան

Ըստ օդում կախված լուրերի՝ ՍԴ դատավոր են ուզում նշանակել Հայաստանում ընտրակեղծիքների պապային. Կարեն Քոչարյան
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Ըստ օդում կախված լուրերի Սահմանադրական դատարանի դատավոր են ուզում նշանակել Հայաստանում ընտրակեղծիքների ՊԱՊԱՅԻՆ: Մի մարդու, ով, օդում կախված…

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ըստ օդում կախված լուրերի Սահմանադրական դատարանի դատավոր են ուզում նշանակել Հայաստանում ընտրակեղծիքների ՊԱՊԱՅԻՆ: Մի մարդու, ով, օդում կախված լուրերի համաձայն, 1995 թ, բանալիով փակել է Ռոբերտ Ամիրյանին (ով այդ պահին ԿԸՀ նախագահն էր) , որպեսզի ԱԺ ամբիոնից ինքը կարդա ընտրությունների և հանրաքվեի «արդյունքները»: Մի մարդու, ով, դեռևս 2000 կամ 2001թ այդ նույն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ինքը չի կարող խոսել հոկտեմբերի 27-ի մասին, քանի որ պաշտոնյա է: Ամեն ինչ կասի այն ժամանակ, երբ պաշտոն չունենա: 2008թ -ից նա որևէ պաշտոն չի զբաղեցնում, սակայն մինչ օրս ոչինչ չի ասել: Եվ վերջապես մի մարդու, ով, օդում կախված լուրերի համաձայն, եղել է տարբեր դեգենեռալների
հարյուրավոր հանցագործությունների կոծկողը
Հ.Գ. Բարև արդարադատություն, մենք քեզ սպասում էինք»

Հ.Գ. խոսքը ըստ ամենայնի նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի մասին է, ում անունը վերջերս շրջանառվում է որպես ՍԴ դատավորի թեկնածու։

Նմանատիպ հոդվածներ

«ԲՀԿ», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազությունում

«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են դիմել...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250