Քաղաքականություն

Վլադիմիր Գասպարյանը մանրամասն ցուցմունք է տվել. պաշտպան. NEWS

Վլադիմիր Գասպարյանը մանրամասն ցուցմունք է տվել. պաշտպան. NEWS
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքներն անհիմն ու անհեթեթ են, այդ մեղադրանքներին Գասպարյանը փիլիսոփայորեն է մոտենում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վլադիմի�…

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքներն անհիմն ու անհեթեթ են, այդ մեղադրանքներին Գասպարյանը փիլիսոփայորեն է մոտենում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

«Մեղադրանքներ են մի բանի համար, որ պետք է պարգեւատրվեն։ Իրավաբանության հետ աղերս չունեցող բաներ են։ Վլադիմիր Գասպարյանն առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում չի արել։ Այդ գույքերը կան եւ ամեն ինչը կատարվել է բաց կերպով։ Վլադիմիր Գասպարյանն այդ մեղադրանքներին փիլիսոփայորեն է մոտենում»,-  ասաց պաշտպանը։

 

Աթանեսյանն ասաց, որ երկար քննություն է ընթացել, գործի հիմքում վկայություններ չկան, սակայն կան փաստեր, որոնք պաշտպանական կողմը չի էլ հերքում. «Վատնումն իրենք այլ կերպ են հասկանում, եւ իրենց ձեւով էլ ներկայացնում են»։

Տիգրան Աթանեսյանը հայտնեց, որ Վլադիմիր Գասպարյանը վկայի կարգավիճակում ցուցմունք է տվել. «Մանրամասն ցուցմունք է տվել, իսկ մեղադրյալի կարգավիճակում ցուցմունք դեռ չի տվել»։

 

Մանրամասները սկզբնաղբյուրում. 

Նմանատիպ հոդվածներ

«ԲՀԿ», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազությունում

«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են դիմել...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250