Ռուբեն Հակոբյանը դուրս եկավ ԱԱԾ-ից, սակայն կրկին պետք է ներկայանալ
Քիչ առաջ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ում հրավիրել էին ԱԱԾ, դուրս եկավ ծառայության շենքից: Լրագրողների հետ զրույցում Հակոբյանը հայտնեց, որ ներսում առաջարկել է զրույցը ձայնագրել բջջային հեռախոսով, սակայն առաջարկը մերժվել է. «Մենք հետաձգեցինք զրույցը, ես հաջորդ անգամ փաստաբանի հետ կներկայանամ, երևի՝ չորեքշաբթի»:
Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախկին պատգմավորը պարզաբանեց, որ իրեն հրավիրել են երեկ Սահմանադրական դատարանի դիմաց հնչեցրած իր հայտարությունների համար։ «Մոտավորապես ասացին, որ Սահմանադրական կարգի հետ կապված կոչեր եմ արել, հիմնականում շեշտը դրա վրա է դրված»,-ասաց նա։ Ռուբիկ Հակոբյանը նաև հիշեցրեց, որ երեկ ասել էր, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հակաօրինական միջոցներով և հակասահմանադրական քայլերով բռնապետական ձգտումներ ունի և ուզուրպացնում է իշխանությունը։
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանը չուշացավ. հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները: «Մոնթե Մելքոնյան» անվանումով հայ կիբեր բանակը ֆ...
«ԲՀԿ», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազությունում
«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են դիմել...
Խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում. Ամրամ Մակինյան
Վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սեւանի Հարսնաքար...
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...