Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ն արդեն գումարնե՞ր է ծախսում պահուստային ֆոնդից. Թագուհի Թովմասյանը՝ փոխնախարարին

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին, երբ քննարկվում էր Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի…

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին, երբ քննարկվում էր Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը զեկուցող Արմեն Հայրապետյանին խնդրեց անդրադառնալ այն քննադատություններին, որ Հայաստանն արդեն պահուստային ֆոնդից է միջոցներ օգտագործում, և շուտով ունենալու ենք ազգային անվտանգության խնդիր:

 

Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը պատասխանեց, որ ազգային անվտանգության խնդիր ինքը չի տեսնում։ «Մենք հետեւողական աշխատում ենք եւ բոլոր գնահատումները տարբեր սցենարներով իրականացնում ենք, որպեսզի հասկանանք, թե ֆինանսական կայունությունը երկրում որքանով է ապահովված։ Եթե որեւէ ռիսկ տեսնենք, բնականաբար, քայլեր կանենք այդ ուղղությամբ»,- ասաց նա։ Այնուհետեւ հավելեց, որ եթե պատգամավորն իր նշած խնդրում նկատի ունի ֆինանսական ֆիսկալ անկայունության, բյուջետային ռեսուրսների անբավարարության պայմաններում անվտանգության խնդիր, ապա նման խնդիր չի տեսնում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250