Դիմակների գների տեսանելի նվազում է արձանագրվել․ ՏՄՊՊՀ նախագահ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը երեկ՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Հաղթանակ» զբոսայգում, բժշկական պաշտպանիչ դիմակներ է բաժանել անցորդներին:
ՏՄՊՊՀ նախագահը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային կանոնները պահպանելու համար:
«Այս ակցիան քաղաքացիների սոցիալական պատասխանատվության բարձրացմանն ուղղված ևս մեկ քայլ է, միմյանց նկատմամբ հոգածություն ցուցաբերելու ևս մեկ առիթ:
Այս փուլում շատ կարևոր է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը գիտակցի, որ իրենից շատ բան է կախված, և պարզ կանոններով, մասնավորապես դիմակ կրելու միջոցով կարող է կարևոր քայլ կատարել համավարակի ընթացքը կասեցնելու ուղղությամբ՝ թույլ չտալով, որպեսզի հիվանդությունը տարածվի՝ վտանգելով իր և իր հարազատների, հարևանների, գործընկերների կյանքն ու առողջությունը»,- նշել է Գեղամ Գևորգյանը:
ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ շուկայում դիմակների գների տեսանելի նվազում է արձանագրվել: Տեղական արտադրության դիմակների մեծածախ գինը 60 դրամ է, մանրածախը՝ 70-110 դրամ, ներկրվող դիմակների գները ևս իջնում են, և ակնկալվում է, որ այդ միտումը շարունակական է լինելու, ինչը հնարավորություն կտա, որպեսզի դիմակների կրման պարտադիր պահանջի կատարումը շատ մեծ սոցիալական բեռ չլինի քաղաքացիների համար:
Նա հիշեցրել է, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղական ընկերությունների համագործակցության շնորհիվ քաղաքացիները կարող են մատչելի գնով պաշտպանիչ դիմակներ ձեռք բերել նաև հանրային վայրերում, մասնավորապես մետրոյի կայարաններում տեղակայված ինքնաշխատ տաղավարների միջոցով: Գեղամ Գևորգյանը նշել է, որ առաջիկայում դրանց գինը կդառնա 2 հատի դիմաց 150 դրամ:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Արմեն Մաղաքյանի խոսքով՝ բնակիչների շուրջ 90 տոկոսից ավելին արդեն դիմակներ կրելու պահանջը պահպանում է: Թաղապետարանն իր հերթին շարունակում է իրազեկման աշխատանքներ իրականացնել:
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանը չուշացավ. հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները: «Մոնթե Մելքոնյան» անվանումով հայ կիբեր բանակը ֆ...
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
«ԲՀԿ», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազությունում
«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են դիմել...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...