Կորոնավիրուսից մահացած քաղաքացիներն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20268 դեպք, որոնցից 9002-ն` առողջացած, 350-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10802 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 95754 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 560 նոր դեպք և 148 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62 (կին), 81 (տղամարդ), 57 (տզամարդ), 65 (կին), 81 (տղամարդ), 64 (կին), 66 (տղամարդ), 55 (կին), 48 (կին), 61(տղամարդ), 73 (տղամարդ), 90 (կին), 84 (տղամարդ), 65 (տղամարդ), 72 (տղամարդ), 51 (տղամարդ), 57 (տղամարդ) և 87 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 114 է։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560, մահվան՝ 18 նոր դեպք
Հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 268-ի: &...
Ունենք կորոնավիրուսով վարակման 320 նոր դեպք և 129 առողջացած
Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 418 նոր դեպք
Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 418 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք է հաստատվել, ապաքինվել է 588-ը
Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 19 708...