Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560, մահվան՝ 18 նոր դեպք
Հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 268-ի: ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 350 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Մահվան այս դեպքերի թիվը 114 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 464-ի։ Մեկ օրում առողջացածների թիվը 148 է, ընդհանուր առողջացածներինը՝ 9002, փաստացի բուժվողներինը՝ 10 802 (մեկ օրում պակասել է 53-ով): Մեկ օրում թեստավորվել է 1968 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 95 754 քաղաքացի։
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 20268 /560/
Առողջացածներ - 9002 /148/
Փաստացի բուժվողներ -10802
Ընդհանուր թեստեր - 95754
Մահվան ելքեր - 350 /18/
Մահվան ելքեր այլ պատճառով –114 /1/