ԱՄՆ պետդեպարտամենտը հետաքրքրված է Պուտինի` Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին հոդվածով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին հոդվածը էական հետաքրքրություն է առաջացրել ԱՄՆ պետդեպարտամենտում և քննարկումների սկիզբ է դրել: Այս մասին հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նրա խոսքերով` դիվանագետները հոդվածն ուղարկել են Պետդեպարտամենտի ղեկավարությանը, առաջատար հասարակական կազմակերպություններին, արևմտաեվրոպական մի շարք առաջատար պետությունների դեսպանություններին և ԱՊՀ դիվանագիտական ներկայացուցչություններին: ԱՄՆ Պետդեպարտամենտը, Անտոնովի խոսքով, հետաքրքրվել է «Միջուկային հնգյակի» գագաթնաժողովով, որը, Երկրորդ աշխարհամարտի մասին իր հոդվածում, առաջարկել է անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այս հանդիպումը պետք է որոշի միջազգային քաղաքականության ուրվագծերը և ամրապնդի աշխարհի անվտանգությունը»,- ընդգծել է դեսպանը:
Դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի մոտ Միացյալ Նահանգներին ուղղվելիք հարցեր են կուտակվել `կապված նրանց ծրագրերի և ռազմավարական անվտանգության ճարտարապետության փոփոխության հետ: Նա ընդգծել է, որ Մոսկվային չի կարող չանհանգստացնել Հակահրթիռային պաշտպանության, Միջին և փոքր հեռավորությունների վրա հրթիռների չեզոքացման և Բաց երկնքի պայմանավորվածություններից` ԱՄՆ-ի դուրս գալու փաստը:
Անտոնովը ավելացրել է, որ փորձագետները ուշադրություն են դարձրել ռուս առաջնորդի հոդվածի հրապարակման ճիշտ ժամանակին լինելու վրա և պատերազմի ում կողմից սկսվելու և որ կողմի հաղթելու վերաբերյալ դրված վերջակետի վրա:
Ըստ դեսպանի` Ամերիկայն պետդեպարտամենտի ներկայացուցիչները ցանկանում են ուսումնասիրել, թե ինչպես կարելի է օգտագործել Պուտինի առաջարկած մոտեցումները ժամանակակից կյանքում:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան National Interest պարբերականի համար Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված հոդված է գրել: Հոդվածը հրապարակվել է «Երկրորդ համաշխարհային պատերազմի 75-րդ տարեդարձի իրական դասերը» վերնագրով: Նյութում Պուտինը պատմել է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը և բացատրել է դրա առաջացման պատճառները:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560, մահվան՝ 18 նոր դեպք
Հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 268-ի: &...
Ունենք կորոնավիրուսով վարակման 320 նոր դեպք և 129 առողջացած
Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 418 նոր դեպք
Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 418 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք է հաստատվել, ապաքինվել է 588-ը
Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 19 708...