Կադիրովը պատրաստվում էր ոչնչացնել Գաբունիային
Վրաստանյան «Մթավարի» հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվարամիան անդրադարձել է հունիսի 12-ին Թբիլիսիում տեղի ունեցած հատուկ գործողությանը, որի ընթացքում հակաահաբեկչական ծառայությունները ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ ինգուշ Վասամբեգ Բոկովին: Այդ մասին գրում է «Ալիք մեդիա»-ն:
Գվարամիայի խոսքով` ձերբակալվածը Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի պատվերով պետք է ոչնչացներ լրագրող Գիորգի Գաբունիային: Պատճառը դեռևս նախորդ տարի «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում Գիրոգի Գաբունիայի` իր հեղինակային հաղորդման ընթացքում ՌԴ նախագահ Պուտինի հասցեին հայհոյանքներ հնչեցնելն էր:
«Վրաստանն այս մարդուն ձերբակալել է այլ պատճառով, սակայն Ուկրաինայի կողմից տեղեկություն ենք ստացել, որ նա Վրաստանում էր հենց Կադիրովի հրամանով` Գաբունիային հեռացնելու նպատակով»,- հայտարարել է Գվարամիան:
Նա նաև ավելացրել է.
«Մեզ հետապնդում է ոչ միայն մեր իշխանությունը, այլև գլխավոր թշնամին` Ռուսաստանը: Սա մի կողմից մեծ պատիվ է, միևնույն ժամանակ մեծ վտանգ»:
Գվարամիան, վերհիշելով նախորդ տարի լրագրողի սկանդալային դարձած եթերը, ասել է.
«Չնայած նրան, որ այս հայտարարությունները արտասովոր էին, դրանք լիովին տեղավորվել են մեր լուսաբանման քաղաքականության մեջ` թե ՛ բովանդակությամբ, և թե ՛ ներկայացման տեսքով»:
Աղբյուրը նաև նշում է, որ հայտարարությունից ժամեր անց տեղեկությունը տարածեց Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը: ՊԱԾ-ը հաստատել է, որ ձերբակալվածը Վրաստանում է եղել սպանության պատվերով: Հայտարության մեջ, սակայն, մանրամասներ չեն ներկայացվում, թե կոնկրետ ում է ծրագրել սպանել ՌԴ քաղաքացին և ում պատվերով: ՊԱԾ-ը կոչ է անում քաղաքացիներին, հետաքննության շահերից ելնելով, զերծ մնալ չճշտված ու անգամ ճշտված տեղեկություններ բարձրաձայնելուց:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...
ՀՐԱՏԱՊ. Ծառուկյանը զրկվեց պատգավորական անձեռնմխելիությունից
Ազգային ժողովում քվեարկության արդյունքներով 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական ան...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...