Հայաստանի ու Վրաստանի միջև քաղաքական լարվածություն չկա. Գամկղրելիձե
Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն «Atlantic Council»-ի վեբինարի ընթացքում կիսվել է կորոնավիրուսի դեմ պայքարի Վրաստանի փորձով, անդրադարձել մի շարք հարցերի, այդ թվում` Հայաստանի հետ հարաբերություններին, փոխանցում է Ալիք Մեդիան։
«Մենք համակեցության երկար պատմություն ունենք: Գիտեմ, որ Հայաստանում ու Ադրբեջանում վարակի հետ կապված իրավիճակն ավելի բարդ է, քան Վրաստանում: Մեր հայ գործընկերներին օգնություն ենք առաջարկել, նախորդ շաբաթ էլ ենք կապ հաստատել նրանց հետ: Մի անգամ քննարկել ենք բուժման հարցի, հաջորդ անգամ էլ` վարակի տարածման վերահսկողության մասին, կիսվել ենք փորձով: Մենք լավ հարաբերություններ ունենք: Ընդամենը մի դիպված է տեղի ունեցել հայաստանյան քաղաքական գործչի մոտ եղած թյուրըմբռնման արդյունքում, այն էլ աննշան մի բան էր: Սա չի կարող լարվածության հիմք հանդիսանալ: Համաճարակն ու կորոնավիրուսը չեն ազդի մեր պաշտոնական ու ոչ պաշտոնական բարեկամության վրա»,- ասել է Գամկղրելիձեն:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...
ՀՐԱՏԱՊ. Ծառուկյանը զրկվեց պատգավորական անձեռնմխելիությունից
Ազգային ժողովում քվեարկության արդյունքներով 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական ան...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...