Առնվազն 2 տարի դուք լսել եք իմ հեռախոսները. Նաիրա Զոհրաբյան
Ձեր բերած բոլոր ապացույցները չունեին արժանահավատություն: ԱԺ ամբիոնից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն այս խոսքերով դիմեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
«Ո՞վ կարող է երաշխավորել, որ լրիվ ուրիշ գործով իբր հայտնաբերված թղթերը դուք չեք պատրաստել կամ դուք չեք խմբագրել: Ո՞վ՝ ընթերականը, բերեք նրանց Ազգային ժողով, մենք նրանց հարցեր ունենք տալու: Դուք վատ դատախազ եք, վատ իրավաբան եք, որովհետեւ բարոյականություն չունեցող մարդ եք: Քիչ առաջ ավարտվեց խուզարկությունը ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակի իմ աշխատակազմում: Ինչ-որ լոլո էիք գրել:
Գրել են՝ «Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակում կարող էին պահվել ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու հանգամանքը հավաստող այլ փաստեր, ընտրացուցակներ, ընտրողներ»,- ասաց Զոհրաբյանը:
Զոհրաբյանը նաև նշեց, որ իրեն շատ բաներում կարող են մեղադրել, օրինակ՝ էմոցիոնալ լինելու մեջ, բայց կաշառք տալու մասին խոսք լինել չի կարող:
«Նաիրա Զոհրաբյանը հենց էստեղից ձեռքը կկտրի, եթե մեկը կապացուցի, որ Նաիրա Զոհրաբյանը կարող է ինչ-որ մեկին կաշառք տալ»,- ասաց Զոհրաբյանը:
Ես հայտարարություն եմ տալու հանցագործության մասին, որ այս նյութում ասում եք, որ հեռախոսազրույցներից մեկում Նաիրա Զոհարբյանն ասել է՝ «դե փաստորեն էս ժողովուրդն առանց ընտրակաշառքի ԲՀԿ-ին ձայն չի տալիս»: Սա ապացուցում է, որ առնվազն 2 տարի դուք լսել եք իմ հեռախոսները:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...
ՀՐԱՏԱՊ. Ծառուկյանը զրկվեց պատգավորական անձեռնմխելիությունից
Ազգային ժողովում քվեարկության արդյունքներով 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական ան...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...