Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը զբաղվել են երկաթի ջարդոնի արտահանմամբ. Միքայել Մինասյանի նոր տեսանյութը
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը 2018 թվականից զբաղվել են երկաթի ջարդոնի արտահանմամբ` առանց մուծելու պետության հասանելիքը: Այս մասին այսօր` հունիսի 13-ին, ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ստի վերջը» ֆեյսբուքյան տեսաշարի իններորդ մասում, որը վերնագրել է «Շղթաներից փախած ֆեոդալը. թալան՝ երկաթ արտահանելով»:
Փող աշխատելու պրոցեսը Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը սկսեցին 2018 թվականի հուլիսին, երբ հիմնեցին ՔԱՊ ընկերությունը` «Քայլ արա պրոյեկտ»: Այս պրոյեկտը, որը ստեղծվել է ինվեստիցիաներ եւ աշխատատեղեր ստեղծելու համար, սակայն այն բյուջեն էր թալանում` ավելի կոնկրետ երկաթի ջարդոն արտահանելով, առանց մուծելու պետության հասանելիքը` 1 տոննայի համար 80 հազար դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դու ապացուցում ես, որ այդ ջարդոնը քո իսկ արտադրության մետաղական թափոնից է բաղկացած:
Մինչեւ 2018 թվականը մետաղի ջարդոնի արտահանման թվերը շատ փոքր էին, իսկ 2018-2019 թվականներին ՀՀ-ից արտահանվում է 50 հազար տոննա մետաղական ջարդոն: Այդ 50000 տոննայից միակ պայմանագիրը 7 հազար տոննայի համար է, որը նրանք արտահանել են ՌԴ եւ մաքսայինին «համոզել», որ դա հայկական ծագում ունեցող ջարդոն է, նրանք գնել են դա Կոտայքի մարզից, որտեղ իբր թե կա արտադրություն, եւ դրա համար ՀՀ առեւտրի պալատը տվել է համապատասխան թղթեր»,- ասաց նա` նշելով, որ սրա արդյունքում 4 միլիարդ դրամ է Փաշինյանների ընտանիքը աշխատել:
Մինասյանը նշեց, որ ինքը մեկ շաբաթ ժամանակ է տալիս, որպեսզի մեղավորները խոստովանեն, քանի որ բոլոր փաստաթղթերը կան: Նշենք, որ տեսանյութի ընթացքում նաեւ հրապարակվում էին որոշ փաստաթղթեր:
Մանրամասները՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
Որպես Ծառուկյան Գագիկ եմ ասում՝ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հարցաքննության գնալուց առաջ իր առանձնատան դիմաց դիմեց նաև ժողովրդին: «Այսօրվա այս պահը սարք...
ԱԱԾ-ն այս պահին խուզարկություն է իրականացնում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը. Նաիրա Զոհրաբյան
ԱԱԾ-ն այս պահին խուզարկություն է իրականացնում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը։ Այս մասին տեղեկացնում են ԲՀԿ-ական պատգա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին. Արսեն Թորոսյան
Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին… ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում է։
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիճակն էլ ավելի է վատանում. արձանագրվել է վարակման 697 նոր դեպք․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտնել է կորոնավիրուսի հաստատված 697 նոր դեպքի մասին։ «Վատ լուր ունեմ, և այդ...