The Guardian-ի հոդվածը՝ ԱՄՆ դրամաշնորհից օգտվող «ապատեղեկատվություն տարածող հայկական կայքի վերաբերյալ»
Բրիտանական The Guardian պարբերականը հոդված է հրապարակել հայկական կայքերից մեկի մասին հետևյալ վերնագրով՝ «ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կայքը ապատեղեկատվություն է տարածում COVID-19-ի վերաբերյալ», հայտնում է shantnews.am-ը:
Ըստ պարբերականի՝ Medmedia.am հայկական կայքը իր գործունեությունը սկսել է ԱՄՆ պետքարտուղարության դրամաշնորհի օգնությամբ, և դրա նպատակն է եղել խթանել ժողովրդավարությունը, սակայն փոխարենը կայքը կեղծ տեղեկություններ է տարածել կորոնավիրուսի մասին: Այսպիսի եզրակացության է եկել բրիտանական openDemocracy լրատվական կայքը հետաքննություն կատարելուց հետո:
The Guardian-ը նշում է, որ Medmedia-ի ամենահայտնի հոդվածները COVID-19-ն անվանում են «կեղծ համավարակ» և ապատեղեկատվություն են տարածում, թե դիահերձարաններից մեկը մահացած հիվանդի ընտանիքին մի քանի հարյուր դոլար է առաջարկել, եթե ընտանիքը համաձայնի ասել, որ մահը վրա է հասել կորոնավիրուսի պատճառով:
ԱՄՆ պետքարտուղարությունը դրամաշնորհը տվել է Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա կոչվող խմբին, որը կայքը ստեղծել է անցյալ տարի և որը ղեկավարվում է բժիշկ Գևորգ Գրիգորյանի կողմից:
Պարբերականը նաև նշում է, որ Գրիգորյանը մեծապես քննադատել է առողջապահության նախարարությանը և գերատեչության պատվաստումների ծրագիրը, ինչպես նաև դեմ է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին:
The Guardian-ը կապվել է Գևորգ Գրիգորյանի հետ, ով ասել է, որ կապ չունի որևէ քաղաքական կուսակցության հետ, իսկ իր կայքի նպատակն է եղել հանրության ձայնը լսելի դարձնել, լսելի դարձնել մասագետների, բժիշկների կարծիքները:
Գրիգորյանը նաև ասել է, որ իր հետ կապ են հաստատել է նաև ԱՄՆ դեսպանությունից՝ մտահոգություն հայտնելով կայքում տեղ գտած հոդվածների մասին:
Պարբերականը նշում է, որ openDemocracy-ի կատարած հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ Medmedia-ն հրապարակել է որոշ լրատվական հոդվածներ, սակայն կայքում տեղ գտած վերլուծական հոդվածները հիմնականում «ապատեղեկատվություն տարածող ֆեյսբուքյան գրառումների վերահրապարակում են եղել»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանը՝ Արցախում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ե...
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...
Մենք պարզ արտահայտվել ենք՝ չենք հանդուրժելու սպառնալիքն ու ուժի կիրառումը. ԱԳ նախարար
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վստահեցնում է, որ հայկական կողմը բոլոր մակարդակներում առավել քան պարզ արտ...