Հայաստանի Հանրապետության տարածքում ուժեղ քամի է սպասվում. առանձին հատվածներում կլինեն նաև տեղումներ
Հարավից ցիկլոնի ազդեցությամբ պայմանավորված` հանրապետության տարածքում ուժեղ քամի է սպասվում։ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը նախազգուշացնում է, որ մայիսի 24-25-ին՝ հատկապես կեսօրից հետո, հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում 25-30մ/վրկ, առանձին բնակավայրերում՝ 30-35մ/վրկ, որը համարվում է վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթ։
«Երևանում և Արարատյան դաշտում քամու առավելագույն արագությունը կանխատեսվում է մայիսի 24-25-ին՝ 20-22մ/վրկ»,- նշված է հաղորդագրության մեջ։
ԱԻՆ մամուլի ծառայությունն էլ իր հերթին տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը մինչև վաղը կնվազի 8-10 աստիճանով։ Առաջիկա երկու օրերին սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի առանձին հատվածներում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։
Մայիսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 359-ով. վարակվածների ընդհանուր թիվը 6661 է
Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 359 նոր դեպք: Մահացել է ևս 4 քաղաքա...
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 374, մահվան՝ 3 դեպք
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամ...
Հայաստանում կորոնավիրուսի 452 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 452 նոր դեպք: Մահացել է 7 քաղաքացի: Վարակվածն...
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 289-ով, ունենք մահվան 4 դեպք
Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 289-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 740...