Դատապարտելի է առավել եւս նորածին երեխային ուղղված ատելությունը. Թաթոյանը՝ Տաթեւիկ Ռեւազյանի մասին
Հենց նոր տեսա Տաթեւիկ Ռեւազյանի եւ նրա նորածին դստեր հետ կապված ինչ որ մի անձի բացարձակ անընդունելի, հակամարդկային ու հակաիրավական գրառումը։
Այդ գրառումն ամբողջությամբ ատելության խոսք է, ամենախիստ դատապարտելի երեւույթն է՝ մարդու, մայր դարձած կնոջ արժանապատվությունը բացարձակ ոնտահարող արտահայտություններով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Բացարձակ դատապարտելի է առավել եւս նորածին երեխային ուղղված ատելությունը։
Նման երեւույթները պետք է ի սպառ բացառվեն, արմատախիլ արվեն, իսկ այդպիսի անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների։
Սոցիալական ցանցերի օգտատերերին խնդրում եմ այդ անձի գրառումը որեւէ կերպ չօգտագործել հրապարակումներում՝ ատելության խոսք չտարածելու եւ նրա անձը առավել չհանրայնացնելու համար։
Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն բոլոր միջոցները, հարցը կլինի իմ անմիջական ուշադրության ներքո։
Առավոտյան ձեռնարկված քայլերի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»:
Նշենք, որ Facebook-ի օգտատերերից մեկը գրառում էր արել, որտեղ հայհոյանքների տարափ էր տեղացել քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանի եւ նրա նորածին դստեր հասցեին:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 231, մահվան՝ 3 նոր դեպք
Հայաստանում մայիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 231 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ը...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 218, մահվան՝ 3 նոր դեպք
Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ը...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 351 նոր դեպք
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հա...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 4472 մարդ կա. բուժվածների թիվը 134 է. ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման...