Անտերուդուս վիճակ է, մեզ լրիվ մոռացել են. ահազանգ՝ Լարսում մնացած ՀՀ քաղաքացիներից
Հերթական ահազանգն է ստացվել Վերին Լարսում օրեր շարունակ մնացած Հայաստանի քաղաքացիներից, ովքեր շարունակում են մնալ մեքենաների մեջ, սակայն թե՛ Հայաստանի իշխանությունները, և թե՛ Վրաստանում ու Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատները ոչինչ չեն անում՝ իրենց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Աղբյուրի հետ զրույցում քաղաքացին նշել է. «Վրաստանը բացել է մի սահմանը, բայց էս Վրաց-ռուսական սահմանը չի բացվում, անտերուդուս վիճակ է, մեզ լրիվ մոռացել են: 42 հոգի ենք էս պահին, կանայք ու երեխաներ կան մեզ հետ, փողոցներում էլ անվադող չմնաց, որ չվառենք տաքանանք, դրանով էինք տաքանում: Ռուսական ոստիկանությունը եկավ-մոտեցավ մեզ, ասացին, որ ձեր հյուպատոսարանը ոչինչ չի անում, գոնե մենք փորձենք մի բան անենք, մյուս օրն եկան ասին, թե վրացին ասում ա դուք ինչի եք խառնվել, եթե իրանց հայերը, իրանց իշխանությունները չեն խառնվել… վրացին ռուսներին է ասել, ասում է՝ վրացին չի թողնում: Վրացին ասել է՝ թող Հայաստանից զբաղվեն, էնտեղից ավտո տրամադրեն, գան ուղեկցելով տանեն հասցնեն իրենց երկիր, մանավանդ, որ Սադախլոյի անցակետն էլ բաց է:
Վրացին ասել է՝ հնարավոր է մենք իրենց թողնենք գնան, բայց հայերը չընդունեն իրենց»:
Քաղաքացու խոսքով՝ իրենց հաց ու ջուր են տալիս իրենց հարևանությամբ գործող ապահովագրական ընկերության երիտասարդ աշխատակիցները՝ Լիլիթ և Գոհար անուններով, մինչդեռ մի ամբողջ կառավարություն այսքան ժամանակ ոչինչ չարեց իրենց համար:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 231, մահվան՝ 3 նոր դեպք
Հայաստանում մայիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 231 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ը...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 218, մահվան՝ 3 նոր դեպք
Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ը...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 351 նոր դեպք
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հա...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 4472 մարդ կա. բուժվածների թիվը 134 է. ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման...