Աննա Հակոբյանը` 17-ամյա պատանու հաջող վիրահատության մասին
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի շահառու, 17-ամյա Արմեն Պ․-ի վիրահատությունը հաջող ընթացքի մասին:
«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ‹‹Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի շահառուներից 17-ամյա Արմեն Պ․-ի վիրահատությունը հաջող ընթացք է ունեցել:
Վիրահատության ընթացքում օգտագործվել են հատուկ այդ միջամտության համար ‹‹Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի գնած վիրահատական գործիքը (Echelon Flex 45 Endo Linear Cutter) և վիրահատական պարագաները (Endoscopic Cutter Reload), որոնց ընդհանուր արժեքը կազմում է 2․219․000 ՀՀ դրամ։
Շնորհակալ ենք ‹‹Սուրբ Աստվածամայր›› Բժշկական Կենտրոնին և անձամբ բժիշկ Դավիթ Դալլաքյանին՝ վիրահատությունն անվճար կատարելու համար։ Արմենը շարունակում է բուժումը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում: Վստահ եմ, որ նա շատ շուտով կհաղթահարի քաղցկեղն ու կգնա տուն։
Եթե ցանկություն ունեք օգնել Արմենին և մեր մյուս շահառուներին կարող եք մասնակցել մեր օնլայն բարեգործական դրամահավաքին https://donate.cityofsmile.org/hy հարթակի միջոցով: Միասին կարող ենք կյանքեր փրկել»,-ասված է գրառման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 231, մահվան՝ 3 նոր դեպք
Հայաստանում մայիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 231 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ը...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 218, մահվան՝ 3 նոր դեպք
Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ը...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 351 նոր դեպք
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հա...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 4472 մարդ կա. բուժվածների թիվը 134 է. ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման...