Երևանի 4 փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Երթևեկության անվտանգության ապահովման և կազմակերպման նկատառումով 2020 թ. ապրիլի 30-ից մայրաքաղաքի ևս 4 փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն. Մոլդովական փողոց՝ հ. 27/7, Նորագավիթ 1-ին փողոց 6-րդ փողոցների հատման մասում, Գլինկայի փողոց՝ հ.19, Մ. Բաբաջանյան փողոց՝ հհ.46, 146։ Նշված հետիոտնային անցումներում, ինչպես նաև՝ Արշակունյաց պողոտա հհ.12,15, Աճառյան փողոց քարի մոտ, Լենինգրադյան փողոց հ.10, Թբիլիսյան խճուղի հ.73/2, Քանաքեռցու փողոց հ.117 հասցեներում տեղակայվել են «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներ, որոնք կգործարկվեն առաջիկայում։ Այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով։ Միաժամանակ աշխատանքներ են տարվում՝ Բաղրամյան պողոտա - Երզնկյան փողոց խաչմերուկում և Զ. Քանաքեռցու փողոց հհ. 63, 65 հասցեներում առկա հետիոտնային անցումներում «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտների տեղակայման ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք, կա 3 զոհ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 102, մահվան՝ 2 դեպք, ևս 2 մահ է գրանցվել այլ պատճառներով
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 7-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայա...
Վարդենիսի ԲԿ-ն փակ է. մեկ տասնյակից ավելի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Վարդենիսի ԲԿ-ն այսօրվանից չի աշխատում: Երեկ հիվանդանոցում գտնվող բոլոր հիվանդներին դուր...