Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 110 հազարը
Ապրիլի 26-ի երեկոյան ամփոփված տվյալների համաձայն՝ Թուրքիայում նոր տեսակի կորոնավիրուսից մահացել է 99 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Ermenihaber-ը։
Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 30․177 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2․357 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 99 դեպք, ապաքինվել է ևս 3.558 մարդ։
Ընդհանուր առմամբ, Թուրքիայում համավարակից ապաքինվել է 29․140 հիվանդ, իսկ 1․776 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 110․130 հաստատված դեպք և մահվան 2․805 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարված թեստավորումների թիվը հասել է 889․742-ի։
Քոջան նաև նշել է, որ Թուրքիայում վերջին 20 օրերի ընթացքում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ամենացածր ցուցանիշը գրանցվել է ապրիլի 26-ին։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք, կա 3 զոհ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Վարդենիսի ԲԿ-ն փակ է. մեկ տասնյակից ավելի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Վարդենիսի ԲԿ-ն այսօրվանից չի աշխատում: Երեկ հիվանդանոցում գտնվող բոլոր հիվանդներին դուր...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 102, մահվան՝ 2 դեպք, ևս 2 մահ է գրանցվել այլ պատճառներով
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 7-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայա...