Ուզբեկստանում բացվում են շինանյութերի, ավտոսպասարկման ու նոտարական գրասենյակների ծառայությունները
Ուզբեկստանի իշխանություններն ապրիլի 24-ից թույլատրել են շինանյութերի շուկաների, խոշոր ավտոծառայությունների ու նոտարական գրասենյակների գործունեությունը կարանտինային միջոցառումների ժամանակ: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին հաղորդել են երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբում:
Ուզբեկստանում մարտի 15-ից՝ Ֆրանսիայից քաղաքացիների վերադարձից հետո ի հայտ են եկել COVID-19-ի առաջին դեպքերը: Ուրբաթ օրը կորոնավիրուսով վարակվածների դեպքերի թիվը հասել է 1804-ի, 8 պացիենտ մահացել է, 621-ը՝ ապաքինվել: Երկրի իշխանությունները ապրիլի 1-ից Տաշքենդում և շրջաններում ինքնամեկուսացման ռեժիմ են սահմանել, 65-ից բարձր տարիքի անձանց արգելված է դուրս գալ տներից: Գրեթե 90 հզր մարդ գտնվում է կարանտինում: Կորոնավիրուսի դեմ պայքարի հատուկ հանձնաժողովը սահմանափակումները երկարաձգել է մինչև մայիսի 10-ը:
«Ապրիլի 25-ից մի շարք ոլորտների տնտեսվարող սուբյեկտները կսկսեն գործունեությունը կարանտինային միջոցառումների ընթացքում: Համաճարակի ընթացքում նշված սուբյեկտները պետք է խստորեն պահպանեն սանիտարա-հակահամաճարակային կանոնները»,- ասել է հատուկ շտաբի ներկայացուցիչը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 1746 է
Հայաստանում ապրիլի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...
Ունենք կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք, 75 առողջացած. 1 պացիենտ մահացել է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Կորոնավիրուսի 62 նոր դեպք է հաստատվել, գրանցվել է 1 մահ, 15 առողջացած
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 62-ով և դարձել 1808։ Այս մասին հայտնում է Հիվան...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք,վարակվածների ընդհանուր թիվը 1523 է
Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 50 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...