Սա ազգային անվտանգության խնդիր է և ողբերգություն. բացահայտ ֆեյքը 1 օրում 33 հազար տարածում է ստացել․ Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է այն տեսանյութին, որը երեկվանից քննարկվում է սոցցանցում։ Տարածված տեսանյութն այն մասին էր, թե իբր ՌԴ նախագահ Պուտինը նվագում է «Ադանայի ողբը»։
Սամվել Մարտիրոսյանը գրել է․ «Սա ազգային անվտանգության խնդիր է եւ ողբերգություն, այն, որ միայն մեկ օրվա մեջ 33 հազար տարածում է ստացել բացահայտ ֆեյքը։ Սա կրթության տապալման ախտանիշ է։ Սա եւս մեկ անգամ մեզ պետք է ապացուցի, որ երկրի հիմքը կրթական համակարգն է։
Ոչ հարկայինը, ոչ գյուղատնտեսությունը, ոչ բանակը։ Այդ ամենը կտապալվեն, եթե դու ունես անգրագետ հասարակություն։ Առ այսօր հրապարակումներ եմ տեսնում այն մասին, որ կորոնավիրուս գոյություն չունի։ Մի հասարակական գործիչ դա ասում է, լրագրողը տարածում։ Իսկ որպես հետեւանք կարող ենք ունենալ ողբերգություններ, որովհետև այ նույն կերպ շատ մարդիկ կհավատան այդ հայտարարություններին։ Մեր հասարակությունը առանց կրթության զրկվում է իր իմունային համակարգից։
Ադրբեջանական գործակալներից մինչեւ հանրային հիմարներ եւ բացահայտ տականքներ հանգիստ կարողանում են ներթափանցել տեղեկատվական դաշտ եւ մարդկանց ուղեղները լվանալ։ Էս լվացքատան վերջը պետք է տալ», գրել է նա:
[cb1606ea0c3e1372cc0aa4583f93ad1e.png]
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 1746 է
Հայաստանում ապրիլի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...
Ունենք կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք, 75 առողջացած. 1 պացիենտ մահացել է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Կորոնավիրուսի 62 նոր դեպք է հաստատվել, գրանցվել է 1 մահ, 15 առողջացած
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 62-ով և դարձել 1808։ Այս մասին հայտնում է Հիվան...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք,վարակվածների ընդհանուր թիվը 1523 է
Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 50 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...