«Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը կալանավորվեց. ArmLur
«Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը կալանավորվեց․ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց նրա փաստաբան Հովիկ Սուքիասյանը։
Առուստամյանին ձերբակալել էին ապրիլի 23-ին, որից հետո պաշտպանը բողոքարկել էր որոշումը։ «Դատարանը բավարարեց մեր բողոքը և ճանաչեց ձերբակալությունը ոչ իրավաչափ, դրան զուգահեռ բավարարեց քննիչի միջնորդությունը՝ նրան կարանավորելու երկու ամսով։ Այն հիմքով, որ բավարարվել էր մեր բողոքը, մի կետ կար, որ չէր կարող բավարարվեր քննիչի միջնորդությունը, բայց բավարարվեց։ Այս ամենը հակասությունների ոլորտից է։ Բացարձակ իրավաբանություն չկա այս ամենի մեջ», – նշեց պաշտպանը, հավելելով, որ շարունակելու են իրենց պայքարը։
Հիշեցնենք, որ Սեդրակ Առուստամյանն անցնում է ևս երկու քրգործով։ Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեն ապրիլի 8-ին տեղեկացրել էր, որ մեղադրանք է առաջադրվել «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ գլխավոր տնօրենին Աբովյան փողոցում հյուրանոցային համալիր կառուցելու ընթացքում օրենսդրության պահանջները չպահպանելու դեպքով։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցները չքանդելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին։
Հավելենք, որ Սեդրակ Առուստամյանը ԲՀԿ-ական պատգամավոր Նորա Առուստամյանի հայրն է։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 1746 է
Հայաստանում ապրիլի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...
Ունենք կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք, 75 առողջացած. 1 պացիենտ մահացել է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Կորոնավիրուսի 62 նոր դեպք է հաստատվել, գրանցվել է 1 մահ, 15 առողջացած
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 62-ով և դարձել 1808։ Այս մասին հայտնում է Հիվան...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք,վարակվածների ընդհանուր թիվը 1523 է
Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 50 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...