Միթե կարելի է այսչափ չսիրել քաղաքը. «Մինի» աղբավայր Արաբկիրում
Մինի աղբավայր Արաբկիրում. Միթե կարելի է այսչափ չսիրել քաղաքը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Facebook-ի էջը, որտեղ նաեւ լուսանկարներ են տեղադրված:
Հաղորդագրության մեջ ասվում է.
[6b5bdec6bb968d171dd74f2c6142e834.jpg]
«Համաճարակի օջախ հանդիսացող տարածքի վրա անթաքույց աչք են փակում: Իսկ աղբակույտերը ժամ առ ժամ սնկի պես ավելանում են: «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, «Աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի օգնությամբ, Կոմիտաս 60/2 հասցեից մի քանի բեռնատար տարիներով կուտակված կենցաղային աղբ է հեռացրել:
Ի դեպ, աղբանոցի վերածված տարածքին մոտ ոչ միայն բնակելի շենքեր են, այլեւ գործում է մեծ առեւտրի կենտրոն, որտեղից էլ աղբը հավաքվում է տեղանքում:
Նշենք, որ տարածքի մաքրման պատասխանատուն առեւտրի կենտրոնն է: Սակայն «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Բեգոյանի որոշմամբ նման շատ տարածքներ են բարեկարգվել՝ չլինելով ՀՈԱԿ-ի գործառույթների տիրույթում: Արդյունքում՝ ոչ միայն վերադարձվել են մայրաքաղաքի կանաչ տարածքներն ու թթվածինը, այլեւ բարեկարգմամբ հնարավորություն է ստեղծվել երբեմնի անխնամ վայրերում նոր կանաչապատ եւ ծաղկած տարածքներ ունենալու: Սիրենք երկրի ու քաղաքի յուրաքանչյուր անկյունը, չաղտոտենք շրջակայքը, խնամենք ամեն ծառն ու թուփը: Փոփոխությունը Դուք եք»:
[456b41be3d5608a40f79e5d492ce96ba.jpg]
[ddf10ddabc8f4d52b531ed0f89f18fa5.png]
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 1746 է
Հայաստանում ապրիլի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...
Ունենք կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք, 75 առողջացած. 1 պացիենտ մահացել է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Կորոնավիրուսի 62 նոր դեպք է հաստատվել, գրանցվել է 1 մահ, 15 առողջացած
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 62-ով և դարձել 1808։ Այս մասին հայտնում է Հիվան...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք,վարակվածների ընդհանուր թիվը 1523 է
Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 50 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...