Մեր սրտերը գերած 82-ամյա Արտուշ պապիկին պետական մակարդակով ուղեկցել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ապրիլի 24–ի լույս 25–ի գիշերը, մոտավորապես ժամը 2։00–ին, 82–ամյա Արտուշ պապը ոստիկանի ուղեկցությամբ բարձրացավ Ծիծեռնակաբերդի բարձունք և վերջապես ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հիշեցնենք, որ 82–ամյա պապն առավոտյան ծաղիկները ձեռքին, անտեղյակ սահմանափակումներին՝ գնացել էր Ծիծեռնակաբերդ, որպեսզի ամեն տարվա նման բարձրանա հուշահամալիր ու հարգանքի տուրք մատուցի Ցեղասպանության նահատակների հիշատակին, բայց նրան ոստիկաններն այդպես էլ թույլ չտվեցին վերև բարձրանալ։
Արտուշ պապն ասել էր, որ ինչ գնով էլ լինի, պետք է բարձրանա հուշահամալիր ու իր պարտքը կատարի։ Ծաղիկները ձեռքին մոլորված կանգնած պապի լուսանկարը տարածվել էր համացանցում, նա գերել էր օգտատերերի սրտերը, որոնք քննադատում էին ոստիկանությանը՝ նկատելով, որ տարեց քաղաքացու համար կարելի էր բացառություն անել։
Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Խնդրում եմ չկրկնել։ Սահմանափակումները մտցված են միայն հանուն Ձեր առողջության։ Հատկապես մեր տարիքով հայրենակիցների»։
[b35516d3080a854c6f9af83a978566ca.png]
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Սուրբ նահատակների հիշատակին նվիրված հարգանքի տուրք գեղարվեստական ծրագրով
Սուրբ նահատակների հիշատակին նվիրված հարգանքի տուրք գեղարվեստական ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում։
Ունենք կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք, 75 առողջացած. 1 պացիենտ մահացել է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Բոլորը գրում են՝ ինչպես +3° ջերմաստիճանին կարողացա դիմանալ և նվագել Ծիծեռնակաբերդի բարձունքում
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին՝ ապրիլի 24-ին, ՀՀ բարձրագույն ղեկավարությունն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցե...
Ինչպես է նախկին պատգամավոր Գագիկ Մխեյանը տիրացել ուրիշի ավտոտնակին. «Հետք»
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Մխեյանին հաջողվել է տիրանալ Երևանի կենտրոնում այլ անձի պատկանող ավտոտնակի։ Այդ գո...