Բոլորը գրում են՝ ինչպես +3° ջերմաստիճանին կարողացա դիմանալ և նվագել Ծիծեռնակաբերդի բարձունքում
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին՝ ապրիլի 24-ին, ՀՀ բարձրագույն ղեկավարությունն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ Հայկ Մելիքյանի կենդանի կատարումների ներքո։
Մելիքյանը «Ֆեյսբուք»-իր էջում գրառում է կատարել իր ելույթի վերաբերյալ:
«Այսօր ինձ բոլորը գրում են՝ ինչպես +3° ջերմաստիճանին կարողացա դիմանալ և նվագել Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Գիտե՞ք, անըդհատ մի միտք էր ծագում նվագելիս․ «Աստված իմ, բա ինչպե՞ս են դիմացել մեր պապերը ցրտին, սովին, գաղթին… Բոլոր կատարումներս նվիրում եմ նրանց հիշատակին՝ որպես երախտիք ու խոնարհում»,-նշել է երաժիշտը:
Մելիքյանն ապրիլի 25-ին հանդես է գալու առցանց բարեգործական մենահամերգով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, և համերգի տոմսերից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միությանը։
Առցանց համերգին հնչելու են Բախի, Մոցարտի, Շոպենի, Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Գուրջիևի և Դելալյանի ստեղծագործությունները։
«Այսօր ապրում ենք բարդ ժամանակներում, բայց երբեք չպետք է մոռանանք, անկախ մեր խնդիրներից, մեր կարիքն ունեցող մանուկների մասին, քանի որ ես վստահ եմ՝ նրանց շարքում են պոտենցիալ Խաչատրյանները, Կոմիտասները, Մոցարտներն ու Նյուտոնները։ Առանց հանդիսատեսի ձևաչափն ինձ համար, իհարկե, խորթ է, շատ եմ կարոտել հատկապես երևանյան ունկնդրին, սակայն գիտակցում եմ, որ տանը մնալն այսօր կենսական նշանակություն ունի յուրաքանչյուրի համար և, հուսով եմ, իմ կատարմամբ մի փոքր ջերմություն կհասցնեմ մարդկանց բնակարաններ, և բարի գործ կանենք միասին»,-նշել է դաշնակահարը։
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Սուրբ նահատակների հիշատակին նվիրված հարգանքի տուրք գեղարվեստական ծրագրով
Սուրբ նահատակների հիշատակին նվիրված հարգանքի տուրք գեղարվեստական ծրագրով:Մանրամասները՝ տեսանյութում։
Ունենք կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք, 75 առողջացած. 1 պացիենտ մահացել է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությ...
Ինչպես է նախկին պատգամավոր Գագիկ Մխեյանը տիրացել ուրիշի ավտոտնակին. «Հետք»
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Մխեյանին հաջողվել է տիրանալ Երևանի կենտրոնում այլ անձի պատկանող ավտոտնակի։ Այդ գո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիմ Քարդաշյանի կոչով դիմել է ԱՄՆ հայ համայնքին
Ամերիկայի Հայկական ասամբլեայի Instagram-ի էջում Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ նոր տեսանյութ է հրապարակվել, որում նա մասն...