Մարալիկ և Ձորակապ համայնքներում այսօր երեկոյան հնարավոր է հանվեն մուտքի և ելքի սահմանափակումները. NEWS
Մարալիկ եւ Ձորակապ համայնքներում այսօր երեկոյան հնարավոր է հանվեն մուտքի եւ ելքի սահմանափակումները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանը:
«Համայնքներում վարակվածների թվի շատ մեծ աճ չի գրանցվել, ծայրահեղ ծանր ու ծանր հիվանդներ չունենք այս պահին, հնարավոր է երեկոյան արդեն մուտքի եւ ելքի սահմանափակումները հանվեն»,- ասաց նա:
Նշենք, որ Մարալիկի առողջական կենտրոնի 4 բժշկի եւ 15 բուժաշխատողի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Բոլոր վարակվածների մոտ հիվանդությունը ընթանում է առանց սիմպտոմների, բացառությամբ 72-ամյա բժշկուհու, ով ուղեկցող հիվանդություններ ունի եւ տեղափոխվել է Երեւան:
Մարալիկ եւ Ձորակապ համայնքներից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացիներ մահացել են:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 1746 է
Հայաստանում ապրիլի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...
Ունենք կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք, 75 առողջացած. 1 պացիենտ մահացել է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Կորոնավիրուսի 62 նոր դեպք է հաստատվել, գրանցվել է 1 մահ, 15 առողջացած
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 62-ով և դարձել 1808։ Այս մասին հայտնում է Հիվան...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք,վարակվածների ընդհանուր թիվը 1523 է
Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 50 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...