Կորոնավիրուսից ողջ աշխարհում մահացել է ավելի քան 200․000 մարդ. Worldometers
Նոր տեսակի կորոնավիրուսից ողջ աշխարհում մահացել է 200․400 մարդ: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:
Պարբերաբար թարմացվող տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով պայմանվորված հիվանդության հետևանքով արձանագրված մահվան դեպքերի թվով առաջատար երկիրն ԱՄՆ-ն է, որտեղ մահացել է 52․838 մարդ: Ակտիվ վարակակիրների առումով ԱՄՆ-ն ևս առաջին տեղում է (766․295 վարակակիր, վարակման ընդհանուր 929․637 դեպք:)
Մահացության ցուցանիշում եվրոպական առաջատար եռյակը կազմում են Իտալիան (26․384), Իսպանիան (22․902), Ֆրանսիան (22․245): Եռյակին հաջորդում է Մեծ Բրիտանիան (20․319):
Վարակման մեծ թվով դեպքեր են արձանագրվել նաև Գերմանիայում, Թուրքիայում, Իրանում, Ռուսաստանում, Բրազիլիայում, Բելգիայում, Կանադայում:
Ողջ աշխարհում ներկա պահին վարակվել է 2․867․574 մարդ, որոնցից ակտիվ վարակակիր են 1․847․864-ը: Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 819․310 մարդ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 1746 է
Հայաստանում ապրիլի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...
Ունենք կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք, 75 առողջացած. 1 պացիենտ մահացել է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Կորոնավիրուսի 62 նոր դեպք է հաստատվել, գրանցվել է 1 մահ, 15 առողջացած
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 62-ով և դարձել 1808։ Այս մասին հայտնում է Հիվան...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք,վարակվածների ընդհանուր թիվը 1523 է
Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 50 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...