Հանրապետության տարածքում վաղը տեղումները կշարունակվեն, բայց օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում ապրիլի 26-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ: Ապրիլի 26-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով: Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-27-ին ցերեկը կբարձրանա 7-9 աստիճանով:
«Հայպետհիդրոմետից» տեղեկացնում են, որ Երեւանում ապրիլի 26-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-17մ/վրկ։ Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +7+9, վաղը ցերեկը՝ +13+15։
Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +3+8, Կոտայքի լեռներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +3+8, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+13, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +3+8, Լոռիում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +7+10, Տավուշում գիշերը +3+6, ցերեկը՝ +10+13, Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +3+8, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +12+16, Արարատում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +14+16, Արմավիրում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +14+16, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +3+8, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +14+16, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +14+19, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +9+12, Արցախում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +9+12:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 1746 է
Հայաստանում ապրիլի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...
Ունենք կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք, 75 առողջացած. 1 պացիենտ մահացել է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Կորոնավիրուսի 62 նոր դեպք է հաստատվել, գրանցվել է 1 մահ, 15 առողջացած
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 62-ով և դարձել 1808։ Այս մասին հայտնում է Հիվան...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք,վարակվածների ընդհանուր թիվը 1523 է
Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 50 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...