Տաթևիկ Ռևազյանը Ցեղասպանությունը վերապրած պապին նվիրված գրառում է կատարել
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել և դրան կից գրառում կատարել:
«105 տարի անց մենք այստեղ ենք՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգները, որոնք դեռ պահում են ջահը և երբեք թույլ չեն տալիս՝ հիշողությունները և արդարության պահանջները մարեն:
Այցելություն Վան՝ այսօրվա Թուրքիա, 2015:
Թանկագին պապիկ,
Հուսով եմ, որ դու ինձ հետևել ես երկնքից: Երբևէ կպատկերացնեի՞ր, որ թոռնուհիդ այցելում է քո ծննդավայր: Դու երբևէ կմտածե՞իր, որ թոռնուհուդ ոտնահետքերը դրոշմվում են այն վայրում, որտեղ մեր ընտանիքի մեծ մասը զոհվել է, և դու մի կերպ փրկվել ես: Ես արեցի դա, պապիկ: Որպես ընտանիքի առաջին անդամ՝ ես դա արեցի: Եվ ես խոստանում եմ պատմել քո պատմությունը: Գիտեմ, որ ես այստեղ եմ միայն պատահականության պատճառով: Դու մայրիկին պատմել ես, որ թաքնվել ես մորաքրոջդ ավանդական զգեստի տակ, և դա է փրկել քեզ: 100 տարի է անցել, և ես հպարտորեն կանգնած եմ քո ծննդավայր Վանից Վասպուրականի ավանդական զգեստով: Անիրական է, որ մի այդպիսի զգեստ փրկել է քո կյանքը և ապահովել մեր ընտանիքի շարունակությունը: Ես երբեք ավելի ողջ չեմ զգացել: Ես սիրում եմ քեզ պապիկ: Հանգչիր խաղաղությամբ»:
Նմանատիպ հոդվածներ
Ունենք կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք, 75 առողջացած. 1 պացիենտ մահացել է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 1746 է
Հայաստանում ապրիլի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք,վարակվածների ընդհանուր թիվը 1523 է
Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 50 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները ներխուժել են ֆաբրիկա
«Գլորիա» կարի ֆաբրիկայի մի քանի տասնյակից ավելի աշխատակիցներ այսօր՝ ապրիլի 21-ին, ներխուժել են գործարան եւ պահանջում են,...