Հայաստանում ցեղասպանությունը վերապրած 3 մարդ է ապրում
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում կենսաթոշակ է ստանում Ցեղասպանությունը վերապրած 3 քաղաքացի: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացրին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Նրանք են Օվսաննա Միրխանյանը (1915 թվականի ծնված), Մարի Կիրակոսյանը (1908 թականի ծնված), Եպրաքսի Գևորգյանը (1914 թվականի ծնված):
Նախկին Օսմանյան կայսրության տարածքում մինչև 1915 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածները, բացի իրենց կենսաթոշակից, պետության կողմից ստանում են նաև հավելավճար՝ իրենց կենսաթոշակի 50 տոկոսի չափով, և 100 հազար դրամ՝ որպես Ցեղասպանությունը վերապրած: