Գյումրու Յոթ վերք եկեղեցու մոմավաճառը վարակվել է. ArmDaily.am
Գյումրու Յոթ վերք եկեղեցու մոմավաճառը վարակվել է կորոնավիրուսով: ArmDaily.am-ի այս տեղեկությունը հաստատեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
«Բարեբախտաբար ուրիշ ոչ ոք չի վարակվել: Երեկ երեկոյան բոլոր ինքնամեկուսացվածների թեստերի պատասխանը բացասական է եղել: Մոմավաճառը մոտ 60 տարեկան տղամարդ է, ում վիճակը այս պահին բժիշկները բավարար են գնահատում»,- ասել է Միքայել եպիսկոպոսը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ ի հիշատակ անմեղ զոհերի բոլոր եկեղեցիների զանգերը պետք է ղողանջեին, բայց մարդիկ նշում են որ որոշ եկեղեցիների զանգեր չեն ղողանջել, այդ թվում Յոթ վերք եկեղեցունը՝ Սրբազանը նշել է. «Յոթ վերքի զանգերը չեն ղողանջել, քանի որ մոմավաճառը վարակվել էր և մնացած բոլոր աշխատողներն արդեն ինքնամեկուսացման և մեկուսացման հրահանգի մեջ էին, մենք նպատակահարմար համարեցինք, որ Յոթ վերքը դուրս մնա այդ ընդհանուր ծրագրից: Երեկ մենք հետևեցինք բժիշկների այդ ինքնամեկուսացման հրահանգին և մտածեցինք, որ ավելի լավ է մնալ ինքնամեկուսացման մեջ, քան թե մասնակցել ընդհանուր զանգահարությանը: Կարծում եմ ավելի ճիշտ էր մեր մոտեցումը, քան թե մի եկեղեցի ավել մասնակցեր: Այսօրվա դրությամբ ոչինչ չկա անհանգստանալու»:
Նմանատիպ հոդվածներ
Ունենք կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք, 75 առողջացած. 1 պացիենտ մահացել է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 1746 է
Հայաստանում ապրիլի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք,վարակվածների ընդհանուր թիվը 1523 է
Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 50 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք, ընդհանուր թիվը հասավ 1473-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 22-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...