105 տարի անց հայ ժողովուրդը պետք է տեսնի ճանաչում. Պաոլո Ֆորմենտինի
Իտալիայի Պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման հեղինակ Պաոլո Ֆորմենտինին իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին՝ նշելով, որ Իտալիան ու «Լեգա» կուսակցությունը հայ ժողովրդի կողքին են, որպեսզի չմոռացվի ու չժտվի հայ ժողովրդի ահռելի ողբերգությունը։ Այս մասին Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Պաոլո Ֆորմենտինին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում։
«Ապրիլի 24-ին կլրանա Հայոց Ցեղասպաության 105-ամյակը: Ողջ Իտալիան, «Լեգա» կուսակցությունը, հայ ժողովրդի կողքին են, որպեսզի այս ողբերգությունը այլևս մոռացության չենթարկվի և չժխտվի: Իտալիայի խորհրդարանն ընդունել է մեր առաջարկած փաստաթուղթը, որով վերջապես ճանաչվում է այս ահռելի ողբերգությունը, այս սարսափելի ցեղասպանությունը»,- ասաց Ֆորմենտինին։
Նա հուսով է, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Ես խորապես համոզված եմ, որ մենք չենք կարող ջնջել պատմությունը. դա հանցագործություն է և ինքնին պատմական փաստի ժխտում: 105 տարի անց հայ ժողովուրդը պետք է տեսնի ճանաչում, մենք դա պարտական ենք 1,5 միլիոն զոհերին»,-նշեց Պաոլո Ֆորմենտինին:
Իտալիայի Պատգամավորների պալատը 2000թ. նոյեմբերի 16-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունել։ 2019թ. ապրիլի 10-ին Պատգամավորների պալատը նախաձեռնություն է հեղինակել, որով կոչ է արել Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Իտալիայի մի շարք նահանգային և քաղաքային խորհուրդներ։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք, կա 3 զոհ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Վարդենիսի ԲԿ-ն փակ է. մեկ տասնյակից ավելի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Վարդենիսի ԲԿ-ն այսօրվանից չի աշխատում: Երեկ հիվանդանոցում գտնվող բոլոր հիվանդներին դուր...
«Յուքոմ»-ի գլխավոր տնօրենն ու մոտ 200 աշխատակից հրաժարական են տվել. պատճառը հայտնի՞ է
Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ,...