Վրաստանը նվազեցնում է կարանտինը խախտելու համար սահմանված տուգանքը
Կարանտինի կամ մեկուսացման կանոնները խախտելու համար ֆիզիկական անձինք կտուգանվեն 2000 լարիով՝ 3000 լարիի փոխարեն: Փոփոխությունը ներառված է Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքում: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»:
Ըստ օրենքի նախագծի, կարանտինի կամ մեկուսացման կանոնները խախտելու համար իրավաբանական անձանց նկատմամբ կիրառված տուգանքը սահմանվում է 10 հազար լարի՝ 15 հազար լարիի փոխարեն: Նշված օրենսդրական փոփոխության մասին Իրավական հարցերի հանձնաժողովի նիստում խոսել է հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին: Օրենսդրական այս փոփոխությունը, հաստատման դեպքում, ուժի մեջ կմտնի 2020 թվականի մայիսի 2-ից:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահի կողմից տրված հրամանագրի համաձայն՝ ֆիզիկական անձինք կարանտինի կամ մեկուսացման կանոնները խախտելու համար տուգանվում են 3000 լարիով (1000 ԱՄՆ դոլար), իսկ իրավաբանական անձանց տուգանքը 15 հազար լարի է (5000 ԱՄՆ դոլար):
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք, կա 3 զոհ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Վարդենիսի ԲԿ-ն փակ է. մեկ տասնյակից ավելի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Վարդենիսի ԲԿ-ն այսօրվանից չի աշխատում: Երեկ հիվանդանոցում գտնվող բոլոր հիվանդներին դուր...
«Յուքոմ»-ի գլխավոր տնօրենն ու մոտ 200 աշխատակից հրաժարական են տվել. պատճառը հայտնի՞ է
Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ,...