Այլ
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն 60 օր ներգաղթյալ չի ընդունի
WRed
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեպի ԱՄՆ միգրացիայի վերաբերյալ արգելքը կգործի 60 օր: Որոշումն առաջին հերթին վերաբերելու է այն օտարերկարցիներին, որոնք նպատակ ունեն ԱՄՆ-ում ձեռք բերել մշտական կացության իրավունք՝ «գրին քարտ»:
«Ճիշտ չէր լինի և արդար չէր լինի, որ աշխատանքի տեղերը զբաղեցնեին արտերկրից եկած միգրանտները, տեղի ամերիկացնիների փոխարեն, որոնք կորոնավիրուսի բռնկման հետևանքով կորցրել են իրենց աշխատատեղերը»,-ասել է Թրամփը:
Ըստ աղբյուրի՝ արգելքը չի վերաբերելու զբոսաշրջիկներին, ուսանողներին: Կախված իրավիճակից՝ որոշմամբ սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել:
«Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ որոշման նպատակն է պաշտպանել ԱՄՆ-ի աշխատաշուկան օտարերկրա քաղաքացիների հոսքից:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
WRed
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք, կա 3 զոհ
WRed
Վարդենիսի ԲԿ-ն փակ է. մեկ տասնյակից ավելի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
WRed
«Յուքոմ»-ի գլխավոր տնօրենն ու մոտ 200 աշխատակից հրաժարական են տվել. պատճառը հայտնի՞ է
WRed