Լեհաստանում կորոնավիրուսով վարակված Հայաստանի 1 քաղաքացի կա․ նա հոսպիտալացվել է
Լեհաստանում ՀՀ դեսպանության ունեցած տեղեկություններով, այս պահին ունենք 1 վարակակիր ՀՀ քաղաքացի, նա հոսպիտալացվել է: Այս մասին «Օրեր» եվրոպական ամսագրին տված հարցազրույցում ասել է Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը՝ պատասխանելով հարցին, թե Լեհաստանում վարակվածների շրջանում արդյոք կա՞ն հայեր եւ եթե տեղյակ եք, ինչպիսի՞ն է նրանց առողջական վիճակը։
«Դեսպանության ֆեյսբուքյան էջով մշտապես տեղեկատվություն է հրապարակվել Լեհաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի վերաբերյալ: Խիստ կարիք ունեցողներին ցուցաբերվել է նաև ֆինանսական աջակցություն: Ցավոք, մինչ այս պահը, հնարավոր է եղել կազմակերպել սահմանափակ թվով ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան: Սակայն, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են` հարևան երկրների օդային հաղորդակցության գործող հնարավորություններն օգտագործելու առումով: Անհրաժեշտ է նշել, որ ՀՀ քաղաքացիներից շատերը նախընտրում են սպասել Վարշավա-Երևան ուղիղ չվերթների վերականգնմանը,– ասել է Մկրտչյանը:
Նմանատիպ հոդվածներ
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները ներխուժել են ֆաբրիկա
«Գլորիա» կարի ֆաբրիկայի մի քանի տասնյակից ավելի աշխատակիցներ այսօր՝ ապրիլի 21-ին, ներխուժել են գործարան եւ պահանջում են,...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք, ընդհանուր թիվը հասավ 1473-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 22-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք,վարակվածների ընդհանուր թիվը 1523 է
Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 50 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք. վարակվածների ընհանուր թիվը՝ 1339 է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 20-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...