Կալանավորի հանձնուքից հանում են միրգը, բայց թույլ են տալիս, որ նա նույն միրգը գնի ՔԿՀ-ի կողքի բուդկայից. Զոհրաբյան
«Վանաձոր» ՔԿՀ-ում այս պահին 20 դատապարտյալ հացադուլի մեջ են եւ այս թիվն ավելանալու է, եթե օր առաջ քայլեր չձեռնարկվեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Արմավիր» ՔԿՀ-ում էլ 12 կալանավորներ գրավոր դիմել են ՔԿՀ պետին եւ հրաժարվում են ՔԿՀ սնունդից:
Անհասկանալի է, եթե ծնողներին, հարազատներին թույլ չեն տալիս հանձնուքի մեջ ներառել միրգ , չոր քաղցրավենիք, այդ դեպքում ինչո՞ւ են թույլ տալիս, որ այն կալանավորը, ով ունի քարտ, ՔԿՀ-ի կողքի բուդկայից նույն միրգն ու քաղցրավենիքն առնի: Այսինքն այստեղ կա ակնհայտ անհամաչափություն:
Երբ հարազատները բերում են հանձնուքը, միջից հանում են չոր քաղցրավենիքը, հանում են միրգը, ասում են՝ մենք միրգ տալիս եք: Բայց միրգ տալիս են 2-3 օրը մեկ, կամ օրական մի հատ խնձոր»,-հայտարարեց Զոհրաբյանը:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Ենթադրվում է Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքների ազատում, հաղորդակցությունների ապաշրջափակում. Լավրով
Անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանն առաջարկված ղարաբաղյան կարգավորմա...
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի ուղիղ եթերի կադրերի արտահոսքի մասին
Armtimes.com-ը գրում է, որ լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի ուղիղ եթերով...