Հասարակություն

Լոս Անջելեսում ձերբակալվել է Քիմ Քարդաշյանի տունը թալանելու մեջ կասկածվողը

Լոս Անջելեսում ձերբակալվել է Քիմ Քարդաշյանի տունը թալանելու մեջ կասկածվողը
Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու՝ Հիդեն Հիլսում Քիմ Քարդաշյանին պատկանող տունը թալանելու կասկածանքով։ Քննության վարկածով՝ տղամարդը ներխուժել է տուն և գողացել այնտեղ գտնվող…

Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու՝ Հիդեն Հիլսում Քիմ Քարդաշյանին պատկանող տունը թալանելու կասկածանքով։ Քննության վարկածով՝ տղամարդը ներխուժել է տուն և գողացել այնտեղ գտնվող ավտոմեքենաներից մեկը։ Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը։


Կասկածյալին նկատել են էլիտար բնակելի համալիրի տարածքում, երբ նա իրեր էր տեղափոխում գողացված մեքենայի մեջ։ Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը ներխուժել է առանձնատուն այն ժամանակ, երբ տանտերերը բացակայել են։ Նա ձերբակալվել է գողության նպատակով ապօրինի մուտք գործելու կասկածանքով։


Քարդաշյանն իր երեխաների հետ ներկայում բնակվում է այլ վայրում, քանի որ առանձնատանը վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Սակայն նրան պատկանող ավտոմեքենաները շարունակում են գտնվել տան տարածքում։


Իրավապահ մարմինները չեն հրապարակում կասկածյալի ինքնությունը։ Հետաքննությունը շարունակվում է։


Մեկ տարի առաջ Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել էր հանցավոր խմբավորման չորս անդամի, որոնք բնակարանային գողություններ էին իրականացնում Հարավային Կալիֆոռնիայում։ Նրանց զոհերից մեկը դերասան Բրեդ Փիթն էր․ նրա տուն ներխուժել էին այն ժամանակ, երբ դերասանը համաշխարհային շրջագայության էր մեկնել։


2024 թվականին Հարավային Կալիֆոռնիայում թալանել էին նաև դերասաններ Թոմ Հենքսի և Ռիտա Ուիլսոնի տունը։ Գողերը կոտրել էին ապակին և ներխուժել հյուրատուն՝ չնայած գործարկված ազդանշանային համակարգին։ Ոստիկանությունը ենթադրում էր, որ դեպքը կարող էր կապված լինել Լոս Անջելեսի և հարակից էլիտար շրջաններում գործող հանցավոր խմբավորումներից մեկի հետ։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250