Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2017-ի
Թուրքիայում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3977 դեպք, մահացել է 127 մարդ, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 86 306-ի, մահվան դեպքերինը` 2017-ի: Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաալիքի կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջային:
Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ վերջին օրվա ընթացքում Թուրքիայում անցկացվել է 35 344 թեստավորում, համաճարակի սկզբից երկրում անցկացված թեստավորումների թիվը հասել է 634 277-ի: Վարակվածներից 11 976-ն առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: