Դոնի Ռոստվից Երևան չվերթով Հայաստան է վերադարձել ՀՀ 100 քաղաքացի
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է,որ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության և «Ազիմուտ» ավիաընկերության միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ս/թ․ ապրիլի 20-ին տեղի է ունեցել Դոնի Ռոստովից դեպի Երևան չարտերային թռիչքը։
«Նշյալ չվերթով Հայաստան է վերադարձել ՌԴ-ի հարավում գտնվող ևս 100 ՀՀ քաղաքացի։
Դոնի Ռոստովի հայկական համայնքի, համայնքի վարչության նախագահ Հարություն Սուրմալյանի և Գլխավոր հյուպատոսության ջանքերով ապահովվել է նշված չվերթով քաղաքացիների անվճար վերադարձը հայրենիք։
Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել նախապես ցուցակագրված՝
• Ռուսաստանի հարավում, մասնավորապես՝ Ռոստովի մարզում գտնվող այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր բախվել էին կացության հետ կապված խնդիրներին;
• վերջին շրջանում Գլխավոր հյուպատոսության կողմից տրամադրված կացարանում գտնվող քաղաքացիներին;
• մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, մեծահասակներին, հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին, ծայրաստիճան բարդ կացության մեջ հայտված քաղաքացիներին։
Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները ներխուժել են ֆաբրիկա
«Գլորիա» կարի ֆաբրիկայի մի քանի տասնյակից ավելի աշխատակիցներ այսօր՝ ապրիլի 21-ին, ներխուժել են գործարան եւ պահանջում են,...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք. վարակվածների ընհանուր թիվը՝ 1339 է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 20-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 1291 մարդ կա. բուժվել է 726 մարդ. ԱՆ
Հայաստանում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 1291 է։ Վերջին 24 ժամում գրանցվել է 43 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք, ընդհանուր թիվը հասավ 1473-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 22-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...