Վրաստանը մինչև մայիսի 10-ը երկարաձգել է բոլոր երկրների հետ ավիահաղորդակցության արգելքը
Վրաստանի իշխանությունները մինչև արտակարգ դրության ավարտը երկարաձգել են ավիահաղորդակցության արգելքը բոլոր երկրների հետ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:
«Կանոնավոր ավիահաղորդակցության արգելքը երկարաձգվել է մինչև 2020 թվականի մայիսի 10-ը: Այս որոշման մասին Քաղաքացիական ավիացիայի գործակալությունն արդեն հայտնել է ավիաընկերություններին, որոնք չվերթներ էին իրականացնում դեպի Վրաստան»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Վրաստանի կառավարությունն ավելի վաղ որոշել էր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրությունը երկարաձգել մինչև մայիսի 10-ը: Բացի այդ, արգելվել է մուտքն ու ելքը 4 խոշոր քաղաքներից՝ Թբիլիսիից, Բաթումից, Քութայիսից և Ռուսթավից: Երկրում ներկա պահին նաև պարետային ժամ է գործում 21:00-ից մինչև 6:00-ն:
Վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 336-ի, 74 մարդ ապաքինվել է, 3-ը՝ մահացել:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
«Յուքոմ»-ի գլխավոր տնօրենն ու մոտ 200 աշխատակից հրաժարական են տվել. պատճառը հայտնի՞ է
Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ,...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 1039-ի, 1 նոր զոհ կա
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Վարդենիսի ԲԿ-ն փակ է. մեկ տասնյակից ավելի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Վարդենիսի ԲԿ-ն այսօրվանից չի աշխատում: Երեկ հիվանդանոցում գտնվող բոլոր հիվանդներին դուր...