Նոր Նորքում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
2020թ. ապրիլի 15-ին` ժամը 20:30-ին, «1-ին համալսարանական հիվանդանոց»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ա.Բակունցի փողոցից հրազենային վնասվածքով, մահացած վիճակում, իրենց մոտ է տեղափոխել Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դիակի զննություն, դեպքի վայրի զննություն, որի ժամանակ ճամփեզրին կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենայի առջևի ձախ կողմի ապակու վրա հայտնաբերվել են վնասվածքներ, առջևի ձախ կողմի դռան ապակին եզրավորող ստորին հորիզոնական հարթակի վրա՝ ներսեղմված վնասվածք, դեղնավուն մետաղաբեկորներ, ավտոմեքենայի կողքին՝ ճանապարհի վրա, հայտնաբերվել են արնանման հետքեր և 3 հատ կրակված պարկուճ:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաքիմիական, դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ. Զարգացումներ օֆշորի գործով․ ԱԱԾ-ն Կճոյանին մեղադրանք առաջադրվեց
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյուն...
Կրակոցներ են հնչել Երևանի դպրոցներից մեկի հարևանությամբ
2020թ. ապրիլի 14-ին՝ ժամը 22:11-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի դպրոցներից մե...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...